-
Միջազգային
Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
22:5812.02.25 -
Հասարակական
Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են մահվանից 3 օր անց․ Armlur.am
22:1412.02.25 -
Միջազգային
Եվրոպային մրսեցնում է Զելենսկին. ռուսական գազի բարձր գինը կռիվ է գցել հին աշխարհամասում
22:0012.02.25 -
Քաղաքական
Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն
21:5312.02.25 -
Քաղաքական
Խայտառակ բլե՞ֆ կամ դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանո՛ս. եվրաօրինագծի առաջին «այո»-ն
21:3712.02.25 -
Հասարակական
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար
21:0012.02.25 -
Հասարակական
Մորմոնները Հյուսիսային պողոտայում նախաձեռնություն են անցկացնում, զգոն եղեք․ Տ. Զաքարիան ահազանգում է
20:2112.02.25 -
Հասարակական
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 743 մլն դրամ
19:4412.02.25 -
Հասարակական
Գլուխը պատին ա տալիս. Երևանում հայհոյում են արցախցիներին վիրավորած Ալեն Սիմոնյանին
19:3012.02.25 -
Հասարակական
Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի
19:0012.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալ է սադրում Ալեն Սիմոնյանը. ի՞նչ է հասկացնում իշխանությունը
18:3012.02.25 -
Քաղաքական
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Պեսկով
18:1612.02.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ
18:0012.02.25 -
Միջազգային
Արյունահեղություն՝ ռուսական գյուղում և բալիստիկ հրթիռներ՝ Կիևի վրա. Թրամփի գաղտնի հանձնարարությունը
17:5112.02.25 -
Հասարակական
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. Հայկ Կոստանյան
17:0012.02.25 -
Իրավական
Աշոտ Բադալյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ
16:4512.02.25 -
Միջազգային
Դժոխային մարտերը Գազայում կարող են վերսկսվել. պաղեստինցիները ո՛չ կյանք են գտնում, ո՛չ տուն
16:3612.02.25 -
Քաղաքական
Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան
16:3012.02.25
Իսրայելն Իրանին սպառնացել է, որ իրավիճակի սրացումը հետևանքներ կունենա

Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հետագա էսկալացիայի գնալու որոշման համար և հավելել, որ իսրայելական բանակը պատրաստ է բոլոր սցենարներին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով իսրայելցի պաշտոնյայի տելեգրամյան հայտարարությունը:
«Իրանը պատասխանատվություն է կրելու իրավիճակի հետագա սրման գնալու որոշման համար: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է բոլոր սցենարներին և մեր դաշնակիցների հետ միասին անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Հագարին:
Նրա խոսքով՝ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ է պատասխանել։
Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Հրատարակության տվյալներով՝ հրեական պետությունն, Իրանի հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Իրանը սահմանափակ կերպով կպատասխանի, որպեսզի չհրահրի լարվածության սրացում:
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել էր հարձակման, որի մեջ Իրանը մեղադրել է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։
-
22:58 12.02.25 Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կարդալ ավելին
-
22:00 12.02.25 Եվրոպային մրսեցնում է Զելենսկին. ռուսական գազի բարձր գինը կռիվ է գցել հին աշխարհամասում Կարդալ ավելին
-
21:16 12.02.25 Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Կարդալ ավելին
-
17:51 12.02.25 Արյունահեղություն՝ ռուսական գյուղում և բալիստիկ հրթիռներ՝ Կիևի վրա. Թրամփի գաղտնի հանձնարարությունը Կարդալ ավելին