Լրահոս
Միջազգային
22:00
14.09.24
255

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազա քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու ռազմական շենքերին, որոնք օգտագործվում էին զենքի արտադրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը՝ Իսրայելի հետախուզության և Իսրայելի Անվտանգության վարչության ղեկավարությամբ, ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որոնք գործում էին երկու ռազմական կառույցներում Ալ-Ֆուրկան շրջանում։

Տեղեկատվության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող կառույցները գտնվել են մի շինության կողքին, որը նախկինում ծառայել է որպես դպրոց և ներկայումս ծառայում է որպես ապաստարան։