Լրահոս
Աշխարհ
15:15
15.05.26
155

Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

Img default alt hy

«Եվրատեսիլի» կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Իսրայելի պետական ​​«Kan 11» հեռուստաալիքը սխալմունք է թույլ տվել՝ շփոթելով Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Երկու երկրներն էլ էկրանին ցուցադրելիս օգտագործվել է նույն եռագույնը՝ ադրբեջանական դրոշը։

Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի «Նաիրի» հայերի միության ղեկավար Արտեմ Չերնամորյանը հայտարարել է միջադեպի մասին, ինչը  վրդովմունք է առաջացրել հայկական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Ավելի ուշ հայտնի է  դարձել, որ հայ համայնքն արդեն պաշտոնական նամակ է պատրաստում «Kan 11»-ի ղեկավարությանը, որում պահանջվում է հրապարակային ներողություն խնդրել։