Լրահոս
Միջազգային
09:51
09.06.26
141

ԱՄՆ-ն կձգտի հասնել Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս

Img default alt hy

Միացյալ Նահանգները շարունակելու է ձգտել Իրանի հետ գործարքի՝ այդ թվում նաև միջուկային ծրագրի հարցով, անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում ունի Իսրայելը այդ հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք կարող ենք հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ կարգավորման։ Իսրայելին դա կարող է դուր գալ կամ ոչ, սակայն սկզբունքորեն մենք կարծում ենք, որ դա բխում է ԱՄՆ-ի շահերից։ Այնպես որ, մենք շարունակելու ենք ձգտել դրան», - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։