Լրահոս
Միջազգային
10:08
09.06.26
120

Իրանի հետ գործարքի պայմանների պահպանումը կդառնա դրա կարևորագույն ցուցանիշը․ Վենս

Img default alt hy

Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների դրույթների ճշգրիտ պահպանումը կդառնա դրա հաջողության ամենակարևոր ցուցանիշներից մեկը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Կարծում եմ՝ նախագահի [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] կարծիքով՝ մեզ անհրաժեշտ է [գործարքի կատարման] ստուգում։ Անշուշտ, ամենակարևոր բաներից մեկը, որով կարելի է որոշել, որ այս համաձայնագիրը հաջողված է, ոչ թե այն է, ինչ իրանցիները կգրեն թղթի վրա, այլ մեր ձեռք բերած պայմանավորվածությունների պահանջների իրական պահպանումը նրանց կողմից, - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ - Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է»։