Լրահոս
Միջազգային
18:35
12.05.26
103

Իրանի դեմ պատերազմը սկսվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի կամքով, դրա անհրաժեշտությունը չկար․ Ֆինլանդիայի նախագահ

Img default alt hy

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ գործողությունը սկսել են սեփական կամքով, ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկար։ Այս մասին EUObserver պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Կարծում եմ՝ այս պատերազմի անհրաժեշտությունը չկար։ Այն սկսվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի կամքով, Եվրոպայի հետ նախապես ոչ ոք չի խորհրդակցել», - հայտարարել է նա։

Քաղաքական գործիչը հավելել է, որ այժմ Ֆինլանդիան «փորձում է օգնել»։ Երկիրը միացել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծված՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման կոալիցիային, որի կազմում կա շուրջ 50 երկիր։ «Հենց պատերազմն ավարտվի, վստահ եմ, որ մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ օգնելու ամերիկացիներին ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում», - նշել է Ստուբը։

Ապրիլի 13-ին ամերիկյան զինվորականները սկսել են Իրանի ծովային շրջափակումը։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ մտադիր է արգելափակել բոլոր այն նավերի տեղաշարժը, որոնք ուղևորվում են դեպի իսլամական հանրապետության նավահանգիստներ կամ փորձում են հեռանալ դրա ափերից։ Մայիսի 4-ին ԱՄՆ-ն սկսել է Project Freedom գործողությունը՝ Հորմուզի նեղուցում նավերի տարանցումը կազմակերպելու համար, սակայն հաջորդ օրը ԱՄՆ նախագահը հայտարարեց դրա ժամանակավոր կասեցման մասին։ Նա նշել է, որ համաձայնել է դադար տալ Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով՝ հաշվի առնելով Իրանի հետ ընթացող բանակցությունները։