Լրահոս
Քաղաքական
22:21
19.06.24
105

Ինչպես է անբարոյականություն դառնում քաղաքականությունը. խզված քաղաքացիական պայմանագիր

«Խզվել է Քաղաքացիական պայմանագիրը իշխանության ու 688 731 մարդու միջև», ուրեմն ինչո՞ւ հրաժարական չի տալիս գործադիրը, որ տապալել է նախընտրական ծրագրի առնվազն 8 խոստում միայն Արցախի հետ կապված: Հարց է տալիս ընդդիմությունը, որ օրեր առաջ արտահերթ նիստ էր նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով և որը տապալվեց իշխանական պատգամավորների՝ նիստին բացակայությամբ: Իսկ ինչ վերաբերում է նախընտրական խոստումների չիրականացմանը առնվազն Արցախի մասով՝ Հայաստանի իշխանությունը փորձում է կապել աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ ու նաև խմբագրել սեփական նախընտրական ծրագիրը: