Լրահոս
Միջազգային
14:15
09.06.26
327

«Ի՜նչ խայտառակություն». Մակրոնի նվերն Ուկրաինային զայրույթ է առաջացրել Ֆրանսիայում

Img default alt hy

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն քննադատել է Փարիզում կայանալիք շքերթին ուկրաինացի զինվորականների մասնակցության ծրագիրը։

«Ի՜նչ խայտառակություն. շքերթին ներգրավել Զելենսկու բանակը, որը հենց նոր փառաբանում էր նացիստներին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել այն լուրը, որ ուկրաինացի օդաչուները մասնակցելու են Բաստիլի գրավման օրվա պատվին կազմակերպվող տոնակատարությանը։

Դա Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնն է, որը նշվում է հուլիսի 14-ին։

Մայիսի վերջին Վլադիմիր Զելենսկին մասնակցել է ՕՈւՆ-ի առաջնորդներից Անդրեյ Մելնիկի աճյունների վերահուղարկավորմանը Կիևի մարզում։ Նա նաև Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհել է «ՈւՊԱ-ի հերոսների անվան» կոչումը։ Դրանից հետո Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին նախաձեռնել է Զելենսկիին զրկել լեհական ամենաբարձր պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։