Լրահոս
Հասարակական
09:39
16.05.26
290

Խոշոր հրդեհ՝ Ստեփանավանում․ տուն է այրվել

Img default alt hy

Մայիսի 15-ին, ժամը 23։12-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։08-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տան տանիքից մոտ 156 քմ հատված և 3 սենյակ՝ գույքով։