Լրահոս
Հայաստան
22:00
01.03.24
2 129

Հրդեհ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում

Img default alt hy

Մարտի 1-ին, ժամը 15:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 4-րդ փողոցի 1-ի նրբանցքի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել են անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատվածը և հարակից կուտակած մոտ 300 հակ անասնակեր: