Լրահոս
Երևան
19:45
29.05.24
284

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

Img default alt hy

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։

Այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։

«Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։

Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ: