Լրահոս
Հասարակական
19:30
15.06.24
123

ՀՀ ԱԱԾ-ն պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն հավաքներին. փաստաբան

Img default alt hy

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն Հայաստանում անցկացվող հավաքներին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Ըստ Երիցյանի` նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում են հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի։