-
Միջազգային
ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները
23:5825.03.25 -
Հասարակական
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
23:0025.03.25 -
Հասարակական
Մարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի Դավթյան
22:4525.03.25 -
Հասարակական
Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
22:3025.03.25 -
Միջազգային
Ամերիկացի իրավաբանները փորձում են խուսափել Թրամփի դեմ գործերում ներգրավվելուց
22:1525.03.25 -
Քաղաքական
Շախ ու մատ՝ Ադրբեջանի՞ն. Բաքուն պատրաստ չէ ստորագրել պայմանագիրը, Թեհրանը պնդում է իր դիրքորոշումը
22:0025.03.25 -
Քաղաքական
Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր
21:5125.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր
21:4825.03.25 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման արարողությանը
21:3025.03.25 -
Քաղաքական
«Ֆուֆլո, վաշխառու» և մի թուղթ՝ Թուրքիա մտնելու համար. թեժանում է իրավիճակը նախընտրական Գյումրիում
21:1525.03.25 -
Հասարակական
Հայրը վրաերթի է ենթարկվել այն վայրում, որտեղ երեկ վրաերթից մահացել էր իր որդին
20:4525.03.25 -
Հասարակական
Ինչու՞ են պարեկները Խուդինյանի գլխավորությամբ հավաքվել Մերձավանում․ News.am
20:2525.03.25 -
Միջազգային
Ֆաշիզմն ու ռասիզմը նոր թափ են հավաքում. բախումներ և ցույցեր Ինդոնեզիայից՝ Սերբիա
20:1525.03.25 -
Հասարակական
Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը․ «Հրապարակ»
19:4525.03.25 -
Քաղաքական
Ամենաշատը ե՞րբ է բարձրացվել թոշակը. տարեցների կյանքը հեշտացնող՝ «Հայաստան»-ի նախագծին դեմ է ՔՊ-ն
19:3025.03.25 -
Հայաստան
Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
19:2025.03.25 -
Քաղաքական
Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ արձանագրվում են. ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
18:5025.03.25 -
Տնտեսական
Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված. «Լույս» հիմնադրամ
18:4525.03.25 -
Քաղաքական
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
18:1525.03.25 -
Իրավական
Ջարդում են ցուցարարներին ու կեղծ ցուցմունքներ տալիս. ընտրովի արդարադատություն
18:0825.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ հայտարարություն
18:0025.03.25
Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ

Հայոց ցեղասպանության թանգարանում ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատն անցկացրեց վարժանք՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարանում» թեմայով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ թանգարանի ընտրությունը պատահական չէ, քանի որ տվյալ հաստատությունն ունի ռազմավարական նշանակություն։
«Մեզ նախապես տեղեկացրել էին միջոցառման մասին։ Այն կարևոր է մեզ համար՝ չնայած մեր անձնակազմը պարբերաբար ունենում է մարզումներ ու վերապատրաստումներ։ Այդուհանդերձ, հավելյալ պատրաստումը չի խանգարի։ Միջոցառումն առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է մեզ մոտ։ Անցյալ տարի վարժանքներն անցկացվեցին վարչական մասում, իսկ այս անգամ կազմակերպվեց հենց թանգարանում։ Հաշվի առնելով, որ մշտապես ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք, պետք է պատրաստ լինենք, որ բոլոր արտակարգ պատահարների դեպքում կարողանանք արագ և ճիշտ արձագանքել։ Մեր շենքում, բնականաբար, ունենք հրշեջ միջոցներ, տարբեր տեղերում տեղակայված կրակմարիչներ, կան տարհանման սխեմաներ բոլոր սենյակներում։ Մեր հսկիչները պատրաստ են գործել այդ սխեմաների համաձայն։ Մեզ մոտ գործում է նաև հակահրդեհային համակարգ»,- տեղեկացրել է Գզոյանը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ Գարեգին Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ հատուկ տակտիկական վարժանքի նպատակն էր բարձրացնել հրշեջ-փրկարարների մարտական պատրաստվածությունը և ուսումնական պրոցեսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակազմին սովորեցնել արտակարգ իրավիճակների դեպքում արդյունավետ գործելու վարքականոնները։
«Նման դեպքում պայմանական հրդեհի տարբերակով երկու մարտական հաշվարկ ներգրավվեց։ Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը թանգարանի աշխատակազմն իր ունեցած միջոցներով կազմակերպել էր հրդեհաշիջում։ Պայմանականորեն կային նաև տուժածներ։ Ժամանած հրշեջները կատարեցին բացազատում և հրդեհաշիջում, իրականացրին տարհանման աշխատանքներ, ինչպես նաև տուժածներին ցուցաբերեցին առաջին բուժօգնություն։ Այս ամենն իրականացվում է նախապես պլանավորված աշխատանքների շրջանակում։ 2024 թվականի ընթացքում արդեն հաստատվել էր հաջորդ տարվա ուսումնական վարժանքների աշխատանքային պլանը՝ մեկ շաբաթվա, մեկ ամսվա և մեկ տարվա կտրվածքով։ Ծրագրով արդեն իսկ ընտրվել են պետական, հանրային հիմնարկները, ուսումնական հաստատությունները և մասնավոր կազմակերպությունները»,- տեղեկացրել է Հակոբյանը։
Նա հավելել է, որ փրկարար ծառայությունն իրականացնում է նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ բուհերում, որպեսզի բոլորը տեղյակ լինեն արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու վարքականոններին, ծանոթ լինեն հրշեջ միջոցներին, կարողանան անհրաժեշտության դեպքում դրանք կիրառել, համապատասխան տեղեկատվություն փոխանցել 911 ծառայությանը, կազմակերպել նախնական տարհանման աշխատանքներ և առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածներին։
-
23:00 25.03.25 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց Կարդալ ավելին
-
22:45 25.03.25 Մարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի Դավթյան Կարդալ ավելին
-
22:30 25.03.25 Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Կարդալ ավելին
-
21:48 25.03.25 Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր Կարդալ ավելին