-
ՀասարակականՀայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված, 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը10:4525.01.25
-
ՔաղաքականՏարօրինակ զեկույց՝ պատերազմի ռիսկերի մասին. ի՞նչ է ասում ՀՀ արտաքին հետախուզությունն իրականում10:3025.01.25
-
Մամուլի տեսությունԴիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»09:3925.01.25
-
ՀասարակականՀաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»09:3425.01.25
-
Մամուլի տեսություն44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»09:3025.01.25
-
ՔաղաքականԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան23:5524.01.25
-
ՄիջազգայինԹրամփի միջուկային առաջարկը Պուտինին. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու աշխատանքն սկսված է23:0324.01.25
-
ՀասարակականՎլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում22:5324.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել22:3924.01.25
-
ՀասարակականՔաղաքացին ինչպե՞ս ID հանի, եթե Հայաստանում չէ. մեծ չարչարանք կամ հայտարարագիր կոչվող բեռը22:2624.01.25
-
ԻրավականՀարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել22:2024.01.25
-
ՀասարակականԱրագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում22:0024.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ արժե Եվրոպա գնալը ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար. եվրո-օրինագծին՝ դրական եզրակացություն21:4424.01.25
-
Մշակույթ«Գիտության կազմակերպում և կառավարում». Ատոմ Մխիթարյանի և Արմեն Ճուղուրյանի գիրքը21:1124.01.25
-
ՔաղաքականԵրևանին դրդում են՝ խզել կապերը Մոսկվայի հետ. Լավրովը խոսել է Միրզոյանի հետ հանդիպումից 3 օր անց20:4024.01.25
-
ՔաղաքականՇատ տգեղ բան եք անում, տիկի՛ն Հակոբյան. երկու կանանց վեճ՝ Հայաստանի եվրոպական ճանապարհին20:1224.01.25
-
ՔաղաքականՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր19:5824.01.25
-
ԻրավականԵրեխա եմ տվե, տարե կոխել եք պաժառը. թեժ վիճաբանություն՝ հրդեհի գործով դատական նիստին19:3024.01.25
Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում իշխանության փոխանցում է տեղի ունենում. հայազգի պատգամավոր
Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ և սպասողական վիճակ. ինչպես տեղացիներն, այնպես էլ հայերը, հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով զինված ընդդիմության կողմից երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավումից հետո տիրող իրավիճակին, տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և Սիրիայի հետագա ճակատագրին:
‹‹Վաղ առավոտյան ժամերից հաղթանակի տոնական մթնոլորտ է. կրակոցներ, ուրախության վանկարկումներ››,- հայտնեց Մարիա Գաբրիելյանը՝ նկարագրելով ներկա իրավիճակը:
Անդրադառնալով հայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է:
‹‹Հայերն, ինչպես տեղացիները, հետևում են իրավիճակի զարգացումներին››,-ասաց Մարիա Գաբրիելյանը:
Պատասխանելով հարցին, թե տեղացիներն ուրա՞խ են՝ իմանալով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է իշխանությունից՝ պատգամավորը նկատեց. ‹‹Այո, նրանք այլընտրանք չունեն. նախօրեին Ասադին էին փառաբանում, իսկ այսօր՝ հեղափոխությունը››:
Այդուհանդերձ, պատգամավորը չկարողացավ տեղեկություններ հաղորդել Բաշար Ասադի և վերջինիս ընտանիքի գտնվելու վայրի և ճակատագրի մասին:
‹‹Այս պահին Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հանդիպում է անցկացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի հետ, որպեսզի իշխանության հանձնում կատարի››,-նշեց հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ դեռևս այլ հստակություն չկա:
Պատգամավորի բնորոշմամբ՝ Սիրիայի այլ հատվածներում բնակվող հայերի շրջանում ևս տիրում է զուսպ ու սպասողական վիճակ:
Անդրադառնալով երկրում տիրող քաղաքական իրադրությանը՝ Մարիա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այժմ իշխանության անցում է տեղի ունենում ժամանակավոր կառավարությանը:
‹‹Շարունակվում է իրականացվել իշխանության անցումը՝ լիարժեք գործադիր լիազորություններով անցումային կառավարությանը››,- եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։
Սիրիայի վարչապետը հայտարարել է Դամասկոսը գրաված զինյալների ղեկավարության հետ երկխոսության մասին: Al Arabiya հեռուստաալիքի հետ զրույցում Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտնել է, որ կապ է հաստատվել զինյալների ռազմական գործողությունների դեպարտամենտի հետ և քննարկվել են պետական կառույցների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ներկա փուլում կառավարման իրականացման հարցը: Նա նաև նշել է, որ Ասադի կառավարության մաս կազմող սիրիացի նախարարների մեծ մասը մնում է Դամասկոսում և կվերահսկի կառավարական հաստատությունների աշխատանքը։ Երկրի վարչապետը նաև հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ, ինչպես նաև իշխանությունը հանձնելու ընթացակարգերի շուրջ:
Ավելի վաղ, Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել էր, որ իր զինյալները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է երկրից: «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական հաստատությունները կմնան վարչապետի ենթակայության տակ, քանի դեռ պաշտոնապես չեն հանձնվել:
- 23:19 24.01.25 Կիևի հուժկու օդային գրոհը և ռուսների ցամաքային առաջխաղացումը Կարդալ ավելին
- 23:03 24.01.25 Թրամփի միջուկային առաջարկը Պուտինին. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու աշխատանքն սկսված է Կարդալ ավելին
- 22:39 24.01.25 ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել Կարդալ ավելին
- 18:03 24.01.25 Պուտինը պատրաստ է խոսել Թրամփի հետ․ Պեսկով Կարդալ ավելին