Լրահոս
Քաղաքական
14:53
03.10.24
157

Հայաստանի իշխանությունները «խոնարհ հարսի պես» Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից փորձում էինք հասկանալ, թե ինչ թուղթ է դրված սեղանին, որն ուզում է ստորագրել այն Փաշինյանը, ով երդվում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ու ինքը դա հիմնավորում է կոռեկտությամբ: Մարդ ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ: Միգուցե սեփական ժողովուրդը չի ուզում այդ փաստաթուղթը։

Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք քաղաքականությունը։ Թղթի կտոր, վրան գրված խաղաղություն, իսկ ինչ է մեջը, չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից:

Հայաստանի իշխանությունները «խոնարհ հարսի պես» Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են, բանակցային գործընթաց չկա, կա Ադրբեջանի կողմից պահանջ, հրահանգ և այս իշխանությունները մաս-մաս ընդունում են, գալիս են ժողովրդին բացատրում, թե իրենց լավ շահերից է բխում»,- նշեց պատգամավորը։