Լրահոս
Սպորտ
13:33
22.01.25
314

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

Img default alt hy

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

Նա ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով:

Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի  ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին: 

2018-2019 թվականներին Արայիկ Հարությունյանը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը: 2019-2020 թվականներին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, իսկ 2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է Վարչապետի գլխավոր խորհրդական: 2021 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: