Լրահոս
Սպորտ
14:27
11.11.24
217

Հայ սամբիստները 6 մեդալ նվաճեցին ԱԱ-ում

Img default alt hy

Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, 98 կգ քաշային Արման Ավանեսյանն ու մարզական սամբոյի կանանց +80 կգ քաշային Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ ԱԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է նաև Արցախից բռնի տեղահանված, 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, որը հանդես է եկել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո: