-
ՀասարակականՁեր հաղթանակները ոգևորիչ են. Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին20:4503.10.24
-
ՔաղաքականՀայաստանի և Ֆրանսիայի վարչապետները բարձր են գնահատել երկրների միջև ինտենսիվ երկխոսությունը20:3803.10.24
-
ՄիջազգայինԻսրայելը չի կարողանում կոտրել «Հըզբոլլահի» դիմադրությունը. թեժ պատերազմ՝ Լիբանանում20:0003.10.24
-
Քաղաքական«Կլինի՞ պատերազմ, մեզ ի՞նչ կանեն». նյարդայնանում է ՔՊ-ականը և ոչ մի երաշխիք չի տալիս19:3503.10.24
-
ՔաղաքականՊապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը19:0003.10.24
-
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ18:4503.10.24
-
ՔաղաքականՀայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին18:3403.10.24
-
ԻրավականՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում18:0003.10.24
-
ՔաղաքականՍրբազանի ուղերձը հնչեց Հանրայինի եթերից. նա «ամենավերջին խուլիգան» է անվանում ոստիկանապետին17:2003.10.24
-
ՄիջազգայինԱդրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բելառուսի համար ամենամտերիմ երկրների շարքին. Լուկաշենկո17:1503.10.24
-
ՀասարակականԼույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը17:0003.10.24
-
ՄիջազգայինԱպրելու հնարքներ՝ Գազայի ավերակներում. 11-ամյա պաղեստինցի Վասիմը սովորեցնում է ցատկել՝ ցավի վրայով16:3403.10.24
-
ՄշակույթԻտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում անհայտ բնօրինակը. The Guardian16:3003.10.24
-
ՀասարակականԴավթաշենում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի. Հայկ Կոստանյան16:0003.10.24
-
Մամուլի տեսությունԳյուղերը պետք է կոյուղի ունենան, բայց չունեն. Փաշինյանը խաբել է մաս 225․ «Ժողովուրդ»15:1103.10.24
-
Մամուլի տեսությունՀանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր հավաքվել, քան կարելի էր ակնկալել․ «Հրապարակ»15:0503.10.24
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց առաքելական եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը, ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին, տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը:
Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:
Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:
Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ, այդ թվում՝ Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին:
Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց:
Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:
Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել:
Պատմությունը փաստում է, որ Երուսաղեմ վերադարձի ճանապարհին Խաչը որոշ ժամանակ հանգրվանել է Կարին քաղաքում: Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը: Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, որի շուրջ ռեհան է աճում: Այս ավանդույթն էլ առիթ է դարձել Խաչվերացի տոնի ժամանակ ռեհանի օրհնության կարգի հաստատմանը:
Արարողության ավարտին օրհնված ռեհանը բաշխվում է հավատավոր ժողովրդին:
Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին՝ շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ՝ ուլ մորթում ու գորովի պատրաստում:
Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Հայ առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները՝ Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:
Խաչին ապավինելու աղոթք
Երբ լուսավոր ամպերի վրա
Երևաց Հոր փառքով,
Քո խաչը մեզ ապավեն թող լինի,
Տեր Հիսուս:
Այն ժամանակ մենք`
Քեզ ապավինածներս,
Չենք ամաչի,
Այլ Քո մեծ զորությամբ,
Որպես լույսի որդիներ,
Կբերկրենք Քո աջ կողմում:
- 20:45 03.10.24 Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին Կարդալ ավելին
- 19:30 03.10.24 Փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը Կարդալ ավելին
- 17:45 03.10.24 ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսվարողների նկատմամբ Կարդալ ավելին
- 17:30 03.10.24 Սայաթ-Նովա պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը Կարդալ ավելին