Լրահոս
Քաղաքական
19:06
11.07.24
227

Հարազատների արտաշիրիմում են պահանջում արցախցիները՝ այրված անձնագրերը ձեռքներին

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում արցախցիները: 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմի և բենզինի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի հարազատները պահանջում են արտաշիրիմում անել և մարմինները Արցախից տեղափոխել Հայաստան: 

Արցախցիները պնդում են, որ տասը ամիս է՝ դիմում են տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին, սակայն որևէ մեկն իրենց խնդրին լուծում չի տալիս: