Լրահոս
Միջազգային
21:00
15.02.25
205

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի

Img default alt hy

ՀԱՄԱՍ-ի զինյալները Կարմիր Խաչի ներկայացուցիչներին են հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի։ Փոխանցման գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավային Խան Յունիս փախստականների ճամբարում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ազատ արձակված պատանդներն են Ալեքսանդր Տրուֆանովը, Սագի Դեկել-Հենը և Աիր Հորնը։ Նրանց ներկայում ուղեկցում են Կարմիր Խաչի աշխատակիցները՝ Իսրայել տեղափոխելու նպատակով։