-
Միջազգային
Ռուսաստանի դրոնային լայնածավալ հարձակումն Ուկրաինայի վրա. Թրամփը դժգոհ է Պուտինից
23:1309.07.25 -
Իրավական
Անեծք՝ Մայր Աթոռը պղծել ցանկացողներին և նոր հարձակման տագնապ՝ դառնացած Էջմիածնում
21:5309.07.25 -
Հասարակական
Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
21:5309.07.25 -
Հասարակական
Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական. Հայր Ասողիկ
21:3709.07.25 -
Իրավական
ՀԷՑ-ի գործը կհասնի միջազգային դատարան. ինչո՞ւ են մերժել 6 միլիարդ դրամի ծրագիրը
21:2109.07.25 -
Քաղաքական
Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Դանիելյան
21:0009.07.25 -
Քաղաքական
Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան
20:4809.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ստորագրվո՞ւմ է խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում են
20:3009.07.25 -
Իրավական
Դարի ահաբեկչության փորձը. իրավապահները կենցաղային խոսակցություններ են թաքցնում
20:0509.07.25 -
Քաղաքական
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն
19:4709.07.25 -
Իրավական
Բանտարկել սիրող դատավոր, թվեր խառնող դատախազ և ահաբեկիչ ներկայացվող պատգամավոր. իրավական աբսուրդ
19:1709.07.25 -
Միջազգային
Համակենտրոնացման ճամբար՝ Գազայում. ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Նեթանյահուն
18:0409.07.25 -
Հասարակական
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են
17:4509.07.25 -
Հասարակական
Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան
16:4409.07.25 -
Հասարակական
Շատ փիս եմ վախեցել, աչքս փակում եմ, լսում եմ ձենը՝ մա՜մ. ողբերգական վրաերթի մանրամասները
16:2809.07.25 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
16:0009.07.25 -
Հասարակական
Վեհափառի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ
15:5609.07.25 -
Քաղաքական
Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց
15:4309.07.25
Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան. Արշակ սրբազան

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Քույրեր և եղբայրներ,
Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ ԽաչիՎերացման տոնը. իրադարձություն, որը՝համաժողովրդական իր տարողությամբ,առանձնակի ջերմություն ու ներշնչանք էհարուցանում հոգևոր և ազգային մեր կյանքում:
Այս օրերին համընդհանուր հանգստություն ուսրբություն է, կարծեք, իջնում մարդկանցհոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մերմտքերը ևս վերանում են դեպի երկինք, մերհայացքները՝ մխրճվում պատմության խորքերը.վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործման սուրբհիշատակները:
Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսացԱռաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իրնամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամայլ բանով, քան միայն մեր Տեր ՀիսուսՔրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված էինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):
Աշխարհի մարդկանց համար խիստտարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։Ինչպե՞ս կարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենցարվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենցխիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռքրիստոնյաների համար պարծանք դարձավընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էրընդամենը մահվան դատավճիռներ իրագործելուհամար:
Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվումՔրիստոնյաների Խաչի պարծանքը։ Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության ևմահվան պատկերները հասկացվեն որպեսպատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչ բնութագրում էՔրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է ԱստծուՈրդու անմեկնելի զոհաբերությունը հանունմարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդուտառապանքն է, Նրա չարչարանքները, Նրա կրածկամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրամահը և, վերջապես, Նրա Հարությունը:
Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչիճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքըանհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին:Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչիճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք:
Քույրեր և եղբայրներ,
Մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մերճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքում ենք Աստծու ևմարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելուհանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այնընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այնփոխզիջումներ չի՛ ճանաչում․ Քրիստոսի Խաչովպիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:
Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մերմտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛րէ, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացինանգամ իր ողջ սրբության և աստվածպաշտությանմեջ խոստովանում է․
«Չեմ դադարելու դարձյալ դատելուցդատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ»,
Ս. Գրիգոր Նարեկացի« Մատյան ողբերգության», (Բան Է)
Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով էԱստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի ՍուրբՀայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․
«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):
Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինելհրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չինշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ուանարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ուհանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամենժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքիպատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։
Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակումէ կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփելսեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրահամար, որ մենք մեղավոր ենք։ Մենքդատապարտված ենք լինելու միայն մեկպատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին, որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։
Քույրեր և եղբայրներ,
Մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչիճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունըուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարին էթվացել անգամ կյանքի շարունակությունը: ՓառքԲարձրյալին՝ հակառակ բոլոր փորձություններին՝մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդդարում: Մենք շարունակում ենք պայքարել մեղքիու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է, սակայն, թեմոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որով պարծենում ենքմեր կյանքի ճանապարհին:
Կենդանի Աստծու պաշտանմունքըփոխարինվում է մարդկանց հանդեպերկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում էբարեկեցությանը, ազատությունը՝ դարձվումպատրվակ ամենաթողության, ևաթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվումհայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէԽաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:
Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սաճանապարհն է ինքնաաստվածացման ուճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնելԱստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։ Անհնարէ ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունըվերապրելու: Անհնար է հասնել երջանկության՝առանց Աստծուն ձգտելու: Երջանկությունըդրախտի վերհուշն է աշխարհային կյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփականինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավորչէ երջանկության հասնել ամենօրյախարդավանքներով ու բռնություններով, այլոցնկատմամբ առավելություն հաստատելումոլուցքով:
Քույրեր և եղբայրներ,
Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենքմիաբանության, բայց այնպիսի համերաշխությանու միաբանության, որի ամրոցի աշտարակներինծաղկում է Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկահամերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության: ԵրբՀամերաշխությունն ու Միաբանությունը նոսրանումեն և սերը ցամաքում, ծնվում էՀանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է ևանգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն էԱնտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։
Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլությանհանդեպ, անհանդուրժող վնասարարության ևհայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանքԽաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ուհանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։ Խաչըդարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։ Խաչի հանդեպհանձնառությունն ու պատասխանատվությունն ենքրիստոնյայի կյանքի առանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազանհայրերին, Պողոս Առաքյալի նման ի լուր աշխարհիհայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանքայլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսիխաչով»։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն։
-
21:53 09.07.25 Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Կարդալ ավելին
-
21:37 09.07.25 Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական. Հայր Ասողիկ Կարդալ ավելին
-
20:18 09.07.25 Կոտայքի մարզում ուղևորությունից հետո տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր Կարդալ ավելին
-
18:15 09.07.25 Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ Կարդալ ավելին