Լրահոս
Քաղաքական
11:46
09.06.26
242

Գնում է ձայների վերահաշվարկ. սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ, դեռևս պարզ չէ՝ ինչ կլինի ԲՀԿ-ի հարցը։

«Գիտեմ, որ շատերի մոտ նյարդերը տեղի են տալիս, քանի որ բոլորս ամեն ինչ ներդրել ենք պայքարի համար։ Կուզեի մի քանի բան ասել, որի վրա հիմա աշխատում ենք։ Գնում է ձայների վերահաշվարկ։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնում է, թե՝ չէ։

Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք՝ ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո պարզ կլինի՝ ազգային ժողովը կունենա՞ գործիքակազմ՝ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել, դեմ կանգնելու ապօրինություններին։ Հիմնականում դատախազության հետ կապված և այլ մարմինների նշանակումներ պետք է արդեն հաստատեն, դատարաններ և այլն, պետք է հաստատեն ազգային ժողովի հետ։ Սա ենք հիմա մենք սպասում, ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։

Սիրելի՛ հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է, մեր ընդհանուր հետաքրքրությունը, մեր երկրի հանդեպ առաջնային է։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անել, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է և քախբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ։

Նաև մի բան ասեմ՝ իշխանափոխության համար երկու տարբերակ կա. մեկը ընտրությունն է, մեկը՝ փողոցային պայքարը՝ փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովը, ԱԺ պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այնտեղ մի հարց է՝ այսօր պատմականորեն ընդամենը ութ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանին հինգ տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,-ասել է Կարապետյանը։