Լրահոս
Տնտեսական
21:30
08.11.24
146

Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին

Img default alt hy

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում հետևել է մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։
 
Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, նախ դիտարկվել է Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի կենտրոնական փողոցի և Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի 200 մ երկարության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 121,768,486 դրամ է՝ այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 66,972 մլն դրամ։ Նախատեսվում է Գրիբոյեդով գյուղի կենտրոնական ճանապարհի, Չարենցի փողոցի ասֆալտապատում՝ 960 մ երկարության և 8237 քմ մակերեսով, Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի ասֆալտապատում՝ 200 մ երկարության, 1387 քմ մակերեսով։
 
Հաջորդը Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 8-րդ փողոցի ճանապարհի, Բամբակաշատ բնակավայրի Բամբակաշատ-Նոր Արմավիր, Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածների հիմնանորոգման ծրագիրն էր, որը հաստատվել է 2023 թվականին՝ 578,011 մլն դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 202,3 մլն դրամ։ Նախատեսվում է ասֆալտապատել ընդհանուր՝ 3900 մ երկարության, 32160 քմ մակերեսով ճանապարհը։
 
Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։
 
Ավարտին է մոտենում նաև Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի, Թումանյան, Հ Ավետիսյան, Շահումյան փողոցների մի շարք հատվածների հիմնանորոգման, Նորավան բնակավայրի կենտրոնական փողոցի կառուցում, Այգեվանի կենտրոնական փողոցի հիմնանորոգման, Մյասնիկյանի Բաղրամյան փողոցի կառուցման, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ծրագիրը հաստատվել է 2023 թվականին՝ 1,398 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 489,36 մլն դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում է իրականացնել 6030 գծմ երթևեկելի ճանապարհի և 6852.6 քմ մայթերի ասֆալտապատում, 8612.6 քմ բազալտե եզրաքարերի փոխարինում և տեղադրում։
 
Նախարարի վերջին կանգառը Արմավիր համայնքի Չարենցի փողոցի մի շարք հատվածների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրն էր՝ 956,62 մլն դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում ՝ 334,82 մլն դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։
 
Նախատեսվում է ասֆալտապատել 3.702 կմ երկարությամբ, 36 660 քմ մակերեսով ճանապարհ, 7269.5 քմ մայթերի ասֆալտապատում, 5467.6 գծմ բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրատար խողովակների տեղադրում՝ 697.7 գծմ, վաքեր՝ 778 գծմ, կողնակների կառուցում՝ 3272 քմ։