Լրահոս
Իրավական
21:19
11.11.24
210

Գլխավոր դատախազին պահանջ է ներկայացվելու՝ հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար

Img default alt hy

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է․

«Չաուշեսկուների» հայտնի գործով Նարեկ Մալյանը արդարացվել էր դեռևս 2023 թվականին՝ առաջին ատյանի դատարանի կողմից: Վերաքննիչ քրեական դատարանը արդարացումը թողել էր ուժի մեջ, իսկ այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այսինքն՝ արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազից, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164 հոդվածի, պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար»: