Լրահոս
Միջազգային
23:39
14.05.26
199

Գերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Սլովակիա՝ Ֆիցոյի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու պատճառով

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է նախատեսված այցը Սլովակիա՝ մայիսի 9-ին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա կատարած այցի պատճառով։ Այս մասին հայտնել է Dennikn լրատվական պորտալը՝ հղում անելով Սլովակիայի ԱԳ նախկին նախարար Իվան Կորչոկին։

Ֆիցոն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մերցի այցը Սլովակիա պետք է կայանա մայիսի 29-ին։ Գերմանիայի կանցլերի՝ այցը չեղարկելու որոշումը, ինչպես գրում է պորտալը, կապված է Մոսկվայում Հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին Ֆիցոյի մասնակցության հետ։