Լրահոս
Միջազգային
14:40
29.05.24
115

Եվրոպան դժգոհ է Վրաստանից. Շառլ Միշելը դատապարտում է սկանդալային օրինագծի ընդունումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունումը: Միշելն ասել է, որ Վրաստանի հարցը ներառվել է Եվրոպական խորհրդի օրակարգում և հիշեցրել է Թբիլիսիին, որ մեծ ջանքերի գնով նրանց դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ տրամադրեցին՝ մտածելով, որ Թբիլիսին կգիտակցի պահի լրջությունը ու անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ կանի երկրում: «Խորհրդարանում թափանցիկության մասին օրենքի ընդունումը հետքայլ է և Վրաստանին հեռացնում է Եվրոպական միության ուղուց»,- նշել է Միշելը։