Լրահոս
Քաղաքական
20:40
24.01.25
173

Երևանին դրդում են՝ խզել կապերը Մոսկվայի հետ. Լավրովը խոսել է Միրզոյանի հետ հանդիպումից 3 օր անց

 

Մոսկվան սթափեցնող կոչ է հղում Երևանին՝ Միրզոյան-Լավրով երեք ժամ տևած անկեղծ ու ազնիվ զրույցից 3 օր անց: «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարդ փուլ են մտնում՝ Երևանի վրա Արևմուտքի գործադրած ճնշման պատճառով»,- կարդում ենք Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության տեքստում, որտեղ Դաշնության գլխավոր դիվանագետը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին: Ըստ Սերգեյ Լավրովի՝ Արևմուտքից դրդում են Երևանին խզել կապերը Մոսկվայի հետ, պարտադրում են օտար արժեքներ, որոնք ոչ մի կապ չունեն հայ ժողովդրի հետ: