Լրահոս
Հասարակական
17:53
19.07.24
204

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր

Img default alt hy

Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին:

Բաբկեն Սեդրակյանը հյուրին ներկայացրել է նաև մետրոպոլիտենի ապագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ստորգետնյա տրանսպորտում, նոր վագոնների ձեռքբերման, դեպոյի վերակառուցման և այլ ծրագրերը:

Դեսպան Վասիլիս Մարագոսը հույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ սկիզբ առած համագործակցությունն այս ոլորտում էլ առավել կզարգանա:

Հանդիպմանը քննարկվել են նաև սեպտեմբերին կայանալիք դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր: