Լրահոս
Հայաստան
21:31
29.05.24
198

Էն Վահե Ղազարյանը, որին ճանաչում էի, մեռավ այսօր. Սրբազանի առաջնորդած շարժումը՝ ՆԳՆ-ի մոտ

Սարդարապատում Վեհափառի դեմ ոստիկանական գործողություններից հետո այսօր առավոտյան Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ Ներքին գործերի նախարարության մոտ է գնացել՝ հանդիպում պահանջելով նախարար Վահե Ղազարյանի հետ: Ղազարյանը ոստիկանապետ Աշոտ Հովհաննիսյանի միջոցով լուր է ուղարկել, որ պատրաստ է հանդիպել, բայց առանձին: «Էն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, էսօր մեռավ»,- ավելի քան 5 ժամ նախարարության մոտ Ղազարյանին սպասելուց հետո հայտարարել է Բագրատ Սրբազանը, որը ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: