Լրահոս
Քաղաքական
20:00
13.08.24
204

ԵՄ ջատագովը բաժնեմաս ունի ԵՄ-ում արգելված նյութ արտադրող ընկերությունում. քաղցկեղածին սկանդալ

Հայկական բանակը նախընտրում է քաղցկեղածին համարվող ազբեստով պատել զինավանների տանիքները, մատակարարն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս Արամ Սարգսյանն է: 

Հետաքննող լրագրողներն են բացահայտել Սարգսյանի թաքնված բիզնեսը: Եվրոպական Հայաստան երազող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը արտադրում ու պետական կառույցներին է վաճառում շինանյութի մի տեսակ, որից աշխարհը, այդ թվում՝ Եվրոպան, հրաժարվում է՝ քաղցկեղածին լինելու պատճառով: