Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:23
12.02.24
167

ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Img default alt hy

Փետրվարի 12-ին Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության վերաբերյալ, ինչը, ըստ Բաքվի, «հակասում է այս առաքելության և նրա գործունեության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին»։

Նշվել է, որ ի տարբերություն տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման հայտարարված նպատակների, «առաքելությունը լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

ԵՄ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունը, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության գործակալ»՝ նպաստելով տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ։