Լրահոս
Միջազգային
23:45
09.06.26
205

ԵՄ դեսպանները հունիսի 10-ին կսկսեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի քննարկումը

Img default alt hy

ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները հունիսի 10-ին կսկսեն քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այս մասին ասված է Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեի օրակարգում։

«Արգելող միջոցներ՝ կապված Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումների հետ, և սահմանափակիչ միջոցներ Բելառուսի դեմ», - նշված է հունիսի 10-ի նիստի օրակարգի կետերից մեկում։

Հունիսի 9-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագիծը, որն առաջին հերթին ուղղված կլինի ռուսական էներգակիրների արտահանման և բանկային համակարգի դեմ։

ԵՄ դեսպանները այս փաթեթի շուրջ քննարկումը կնախապատրաստեն հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ նախարարական հանդիպման համար։