-
Միջազգային
Իրանը կոշտ հակահարված է խոստանում Իսրայելին. Հորմուզում ԱՄՆ ուղղաթիռ է կործանվել
17:2309.06.26 -
Հասարակական
Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք»
17:0509.06.26 -
Միջազգային
Իրանի մշտական ներկայացուցչությունը Վիեննայում ԱՄՆ-ի բանաձևի նախագիծն անվանել է աբսուրդային
16:4709.06.26 -
Քաղաքական
Պետք է զսպել էմոցիաները և սպասել քաղաքական ուժերի հրահանգներին. Արթուր Ղազինյան
16:3209.06.26 -
Քաղաքական
Իվետա Տոնոյանը հերքում է Գագիկ Ծառուկյանի՝ երկրից հեռանալու փորձի մասին լուրերը
16:1609.06.26 -
Քաղաքական
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարել. Լիլիթ Գալստյան
16:0909.06.26 -
Միջազգային
Պատերազմի սարսափն ուզում է ռուսներին ցույց տալ Զելենսկին. Մոսկվա-Կիև փոխադարձ հարվածներ
16:0009.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն ՍԴ-ում. գործա՞րք է առաջարկվել ԲՀԿ-ին
15:3009.06.26 -
Քաղաքական
«Պարո՛ն Ասրյան, ինչպե՞ս եղավ, որ Դուք չզոհվեցիք». լրագրողի հարցը արցախցի ԳՇ պետին
15:2809.06.26 -
Զինված ուժեր
Բարով գան, իրենց 25 օրը կծառայեն ու կգնան. ԳՇ պետը՝ Հայաստան եկողների մասին
15:2109.06.26 -
Քաղաքական
Թող ոչինչ ձեզ չկաշկանդի․ վստահ արեք ցանկացած բան, ինչ անելու եք․ Մխիթարյանը՝ ընդդիմությանը
15:0909.06.26 -
Քաղաքական
Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է․ Հակոբ Բադալյան
14:5709.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն դեռ Ռուսաստանին չի փոխանցել Զելենսկու հետ զրույցի մանրամասները. Պեսկով
14:3009.06.26 -
Միջազգային
«Ի՜նչ խայտառակություն». Մակրոնի նվերն Ուկրաինային զայրույթ է առաջացրել Ֆրանսիայում
14:1509.06.26 -
Հասարակական
Սպիտակի ոլորաններում «Kia Sorento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
14:0009.06.26 -
Հայաստան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
13:4209.06.26 -
Քաղաքական
Այս պահին ընտրատեղամասերում ընթանում է ձայների վերահաշվարկ. Իշխան Սաղաթելյան
13:3509.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Իշխան Սաղաթելյանի հրատապ ասուլիսը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին
13:3109.06.26 -
Քաղաքական
Գործող իշխանությունը Սահմանադրություն փոխելու, եկեղեցուն միջամտելու մանդատ չունի․ Վարդան Օսկանյան
13:0609.06.26 -
Քաղաքական
«Սա ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին
12:1509.06.26 -
Հասարակական
Մի խումբ գործընկերների հետ Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել․ Իոաննիսյան
11:5009.06.26 -
Քաղաքական
Գնում է ձայների վերահաշվարկ. սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին. Նարեկ Կարապետյան
11:4609.06.26 -
Հասարակական
Արտաշատի խճուղում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե խողովակին և ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
11:1709.06.26 -
Հայաստան
Ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, պահանջում ենք դրանց արդյունքների վիճարկումը․ «ՀայաՔվե»
11:0009.06.26 -
Միջազգային
Թրամփն արդեն 37 անգամ հայտարարել է Իրանի հետ գործարքի մոտալուտ լինելու մասին․ CNN
10:5709.06.26 -
Քաղաքական
ԱՄՆ-ը կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում․ Ռուբիո
10:4109.06.26 -
Հասարակական
Կիրանցում ապրում է 260 չափահաս, ընտրություններին մասնակցել է՝ 307-ը․ ինչպե՞ս է հաղթել Փաշինյանը
10:3009.06.26 -
Միջազգային
Իրանի հետ գործարքի պայմանների պահպանումը կդառնա դրա կարևորագույն ցուցանիշը․ Վենս
10:0809.06.26 -
Մամուլի տեսություն
Ոչ լեգիտիմ. իշխանության «նկարչությունն» ու քաղաքական հետևանքները․ «Փաստ»
09:3609.06.26 -
Մամուլի տեսություն
425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ»
09:2509.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ ԿԸՀ նախագահ
23:4008.06.26 -
Հասարակական
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին
23:1508.06.26 -
Հասարակական
Ինքը վախենում է իրա կործանվելուց. քաղաքացիները «խայտառակ» են անվանում ընտրությունները
23:0008.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ի ստացած ձայների անհետացման առեղծվածը. կուսակցությունը պահանջում է արդյունքների վերանայում
22:0708.06.26 -
Հասարակական
Այսօր Երկրին կարող է հարվшծել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան (տեսանյութ)
21:3508.06.26 -
Քաղաքական
Սադրիչ հռետորաբանություն, ոչ գովելի վարքագիծ. ընտրությունները գնահատում են ԵԱՀԿ ԺՄՀԻԳ դիտորդները
21:0008.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Վիճարկելու են ընտրությունների արդյունքները ընդդիմադիր խոշոր ուժերը
20:3008.06.26 -
Քաղաքական
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհ է Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներից
20:1508.06.26 -
Քաղաքական
Չի ընդունում ընտրությունների արդյունքը «Ուժեղ Հայաստանը». հետագա քայլերի մասին կհայտնեն
19:4508.06.26 -
Հասարակական
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնաuել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
19:3008.06.26 -
Հասարակական
Չարենցավանի տարածքում հայտնաբերվել է ծառին բախված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա
19:1808.06.26 -
Աշխարհ
Իրանը կործանարար հարվածներով է սպառնում Իսրայելին ու դադարեցնում է հրթիռակոծությունը
19:0208.06.26 -
Քաղաքական
Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան
18:2408.06.26 -
Քաղաքական
Ռուսաստանի առաջ 5 պայման են դնում Ուկրաինան և եվրոպական եռյակը. Մոսկվայի արձագանքը
18:0908.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին. ՔՊ-ն չի կարող միայնակ Սահմանադրություն փոխել
17:5308.06.26 -
Քաղաքական
Նոր խորհրդարանի տեսքը. ո՞ր ուժերն են մտնում ԱԺ և ինչպե՞ս կբաշխվեն մանդատները
17:2208.06.26 -
Հասարակական
Միայն մեկ կազմակերպություն 1000 ընտրախախտումի ահազանգ է ստացել. ինչ «գաղտնի ցուցակի» մասին է խոսքը
17:1108.06.26 -
Հասարակական
Եղբորս վրա ՔՊ-ականների հարձակման և նրանց հովանավորների մասին. Նաիրի Հոխիկյան
16:5808.06.26 -
Հասարակական
Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ
16:4208.06.26 -
Հասարակական
Ճնշումներ՝ ընտրողների վրա, խնդիրներ՝ ձայները հաշվելիս. ի՞նչ են տեսել ԱՊՀ դիտորդները
16:2508.06.26 -
Քաղաքական
77 ձայնի փոխարեն՝ 1 ձայն. Տոնոյանը ԿԸՀ կայքում տվյալների անհամապատասխանություններ է հրապարակել
16:1808.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կեղծեց ընտրությունները` օգտագործելով բազմապիսի հմտություններ. Ռուբեն Մխիթարյան
16:1108.06.26 -
Քաղաքական
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը. Պեսկով
15:2108.06.26 -
Քաղաքական
Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ. Իշխան Սաղաթելյան
15:1408.06.26 -
Քաղաքական
Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա
14:3608.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը
14:2308.06.26 -
Հասարակական
Ընտրական հանձնաժողովի անդամները շփոթված էին ձայների հաշվարկի ժամանակ. Լյուդմիլա Մարկինա
14:1508.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան
14:0608.06.26 -
Տարածաշրջան
Իրանի զինված ուժերը անցած գիշեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել են 11 բալիստիկ հրթիռ
13:5908.06.26 -
Հասարակական
Ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել. ԱՊՀ դիտորդ
13:2908.06.26 -
Տնտեսական
Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները
11:3308.06.26 -
Հասարակական
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
10:2908.06.26 -
Քաղաքական
30 տոկոս տվյալներ ունենալով՝ հայտարարում են՝ իբրև հաղթել են․ Սամվել Կարապետյան
03:5508.06.26 -
Հասարակական
Հովհաննես Սահակյանը քիչ առաջ հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում․ Մելիք-Շահնազարյան
00:2408.06.26 -
Քաղաքական
Ճակատագրական ընտրություն. կուտակումներ, հանձնաժողովների անփութություն, ուղղորդման ահազանգեր
23:2907.06.26 -
Հասարակական
Վանաձորում բախվել են Hyundai Elantra-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
22:4807.06.26 -
Իրավական
Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է
22:2907.06.26 -
Քաղաքական
Քրեորեն պատժելի բազմաթիվ արարքներ է թույլ տվել իշխանությունը. «Հայաստան» դաշինք
22:0007.06.26 -
Հասարակական
Թիվ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա (Տեսանյութ)
21:5607.06.26 -
Իրավական
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
21:4507.06.26 -
Իրավական
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ
21:3807.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի, հոգեվարքի մեջ է. ձերբակալությունները «խուժանություն» է անվանում ընդդիմությունը
21:2607.06.26 -
Հայաստան
ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը
21:1107.06.26 -
Հասարակական
Խեղճությունը, վախն ու նվաստացումը մերժում են մարդիկ. ճակատագրական ընտրություններ
21:0007.06.26 -
Քաղաքական
Էքզիթ փոլ. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»
20:3607.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հոսանքազրկումները սկսվեցին, քվեարկությունն ավարտվեց. ընտրական օրվա սկանդալները
20:3007.06.26 -
Հասարակական
Մեծ սկանդալ՝ Սիսիանի փոքրիկ գյուղում. փորձել են պարկով դուրս հանել չքվեարկված քվեաթերթիկները
20:1907.06.26 -
Հասարակական
«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամների թիվը հատել է 200-ի սահմանը․ Մելոյան
20:1107.06.26 -
Հայաստան
Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
20:0507.06.26 -
Հասարակական
30.000 արցախցի ապօրինի կերպով զրկված է ընտրական իրավունքը իրացնելուց. փաստաբան
20:0007.06.26 -
Քաղաքական
Բեկումնային օր՝ Հայաստանի պատմության մեջ. ողբերգությունների շղթան ավարտելու հույս
19:5107.06.26 -
Հասարակական
20:00 դրությամբ եթե դուք տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել․ փաստաբան
19:4507.06.26 -
Հասարակական
Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»
19:3007.06.26 -
Հասարակական
Ցուցակներում իրենց անունները չեն գտնում, տներում ուրիշ մարդկանց են հայտնաբերում. ընտրություններ
19:0907.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ռեկորդային ակտիվություն. ընտրողների գրեթե կեսն արդեն քվեարկել է
18:3007.06.26 -
Քաղաքական
Որևէ մեկը չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը. Ագնեսա Խամոյանի կոչը՝ քաղաքացիներին
18:2107.06.26 -
Քաղաքական
Արձանագրել ենք «կարուսելի» դեպքեր. Իշխան Սաղաթելյանը՝ ընտրախախտումների մասին
18:1707.06.26 -
Հասարակական
Ժամը 17:00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 մլն 224 հազար 957 քաղաքացի
18:1307.06.26 -
Հասարակական
Քանի կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց․ նշվել է Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը
17:5807.06.26 -
Հասարակական
Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից
17:5007.06.26 -
Հասարակական
Աղմկահարույց դեպք՝ Լորի տեղամասում. ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվաթերթիկները լցրել են պարկն ու տարել
17:4407.06.26 -
Հասարակական
Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ
17:3807.06.26 -
Հայաստան
Ամենայն Հայոց կաթողիկոսն ու սրբազանները քվեարկել են հանուն պետության անսասանության
17:3307.06.26 -
Հասարակական
ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրը՝ Լևոն Հոխիկյանը
17:2907.06.26 -
Հասարակական
«Միասնության թևեր»-ի պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվել է
17:1707.06.26 -
Հասարակական
Քիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»
17:1307.06.26 -
Քաղաքական
Գնալու է Փաշինյանը, այլընտրանք չկա. քվեարկել են ընդդիմադիր խոշոր ուժերի ղեկավարները
17:0807.06.26 -
Հասարակական
Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհ
17:0107.06.26 -
Քաղաքական
Պատրա՞ստ է ՔՊ-ն ընդդիմություն լինել. իշխանությունն «անհնար բան» է համարում հետընտրական գործընթացները
16:1507.06.26 -
Հասարակական
Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժած
16:0607.06.26 -
Հասարակական
ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան
15:5707.06.26
Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանի գույքային հայտարարագիրը, եկամուտներն ու կենսագրական տվյալները։
Պատկերը, մեղմ ասած, ուշագրավ է․ պետական համակարգում պաշտոններ զբաղեցրած և միաժամանակ ՔՊ կուսակցական ակտիվ գործունեություն ծավալող Կիրակոսյանի հայտարարագրում առկա են բնակարան, 2019 թվականի արտադրության Mercedes-Benz, միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, բանկային ավանդ, ինչպես նաև զգալի վարկային և փոխառության պարտավորություններ։
Հայտարարագրի համաձայն՝ Վլադիմիր Կիրակոսյանը 2024 թվականի դրությամբ բաժնային սեփականությամբ բնակարան է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Բնակարանի 2/4 բաժնեմասը նա ստացել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժառանգության կարգով։
Տրանսպորտային միջոցների մասով Կիրակոսյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ մակնիշի 2019 թվականի արտադրության ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականի հոկտեմբերի 25-ին՝ գնման հիմքով։
Ֆինանսական միջոցների բաժնում առավել ուշագրավ է կանխիկ դրամի ծավալը։ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 միլիոն 533 հազար 872 դրամ և հավելյալ 149 հազար 445 դրամ։ Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 26 միլիոն դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար և 450 հազար ռուսական ռուբլի։
Այլ կերպ ասած՝ Էկոպարեկային ծառայության պետը հայտարարագրել է ոչ միայն բանկային միջոցներ, այլև բավականին մեծ չափի կանխիկ գումար։ Սա հատկապես ուշադրության արժանի է այն դեպքում, երբ պաշտոնյան ունի նաև զգալի վարկային պարտավորություններ։
Հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի դրությամբ առկա է եղել 25 միլիոն 253 հազար 894.3 դրամ փոխառություն «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից։ Բանկային ավանդները կազմել են 5 միլիոն դրամ։ Բացի այդ, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխառության մնացորդը կազմել է 5 միլիոն 401 հազար 59 դրամ, իսկ բնակարանի հետ կապված վարկի մայր գումարի մնացորդը՝ 25 միլիոն 253 հազար 894.3 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 միլիոն 768 հազար դրամ։
Կիրակոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 միլիոն 186 հազար 938 դրամ։
Այս թվերը համադրելու դեպքում առաջանում է բնական հարց․ ինչպե՞ս է ձևավորվել պաշտոնյայի ֆինանսական պատկերը, երբ մի կողմից առկա են շուրջ 19 միլիոն դրամ տարեկան եկամուտներ, մյուս կողմից՝ տասնյակ միլիոնների կանխիկ միջոցներ, բանկային ավանդ, Mercedes-Benz ավտոմեքենա և միաժամանակ՝ խոշոր վարկային ու փոխառության պարտավորություններ։
Իհարկե, հայտարարագրում նշված լինելն ինքնին չի նշանակում խախտում։ Սակայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի պարագայում նման տվյալները ենթակա են հանրային ուշադրության, հատկապես երբ խոսքը ոչ միայն պետական պաշտոնյայի, այլ նաև իշխանական կուսակցության ակտիվ ներկայացուցչի մասին է։
Վլադիմիր Կիրակոսյանը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ 2022 թվականի հուլիսի 15-ին նա ընտրվել է ՔՊ կուսակցության Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին վերընտրվել է նույն պաշտոնում։
Նրա աշխատանքային ուղին սկսվել է մասնավոր ոլորտում։ 2010-2015 թվականներին Կիրակոսյանը աշխատել է «Էլկա Պրինտ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ 2019-2020 թվականներին եղել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, 2021-2022 թվականներին զբաղեցրել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը։
2022-2024 թվականներին նա ղեկավարել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն, իսկ 2024 թվականի հունվարի 30-ին նշանակվել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ։ Միաժամանակ Կիրակոսյանը եղել է նաև Երևանի ավագանու անդամ։ Նա Հակոբ Սիմիդյանի մտերիմն է համարվում։
Այսպիսով՝ Վլադիմիր Կիրակոսյանի օրինակով կրկին տեսնում ենք իշխանության համար բնորոշ դարձած մի պատկեր․ կուսակցական ակտիվությունը, պետական պաշտոնները և հայտարարագրված զգալի ֆինանսական միջոցները զուգահեռ են առաջ շարժվում։ Իսկ հանրության համար առանցքային հարցը մնում է նույնը՝ որքանո՞վ են պաշտոնյաների հայտարարագրերում նշված գույքն ու դրամական միջոցները համարժեք նրանց պաշտոնական եկամուտներին, և արդյոք պատկան մարմինները բավարար չափով ստուգում են այդ համադրությունը»։
-
11:35
09.06.26
Մամուլի տեսություն 09.06.2026
Կարդալ ավելին
-
10:00
09.06.26
Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
Կարդալ ավելին
-
09:39
09.06.26
Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»
Կարդալ ավելին
-
09:36
09.06.26
Ոչ լեգիտիմ. իշխանության «նկարչությունն» ու քաղաքական հետևանքները․ «Փաստ»
Կարդալ ավելին