Լրահոս
Միջազգային
16:36
12.02.25
133

Դժոխային մարտերը Գազայում կարող են վերսկսվել. պաղեստինցիները ո՛չ կյանք են գտնում, ո՛չ տուն

 

Հունվարի կեսերին ուժի մեջ մտած իսրայելա-պաղեստինյան հրադադարը կարող է խափանվել: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե «ՀԱՄԱՍ» խմբավորումը մինչև շաբաթ ՝ փետրվարի 15-ը, ազատ չարձակի իսրայելցի պատանդներին։ «ՀԱՄԱՍ»-ն ավելի վաղ հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգելու է իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման հաջորդ փուլը, որը նախատեսված է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարի համաձայնագրով: