Լրահոս
Հայաստան
22:22
29.05.24
164

Դրամո՞վ, թե՞ մանաթով են պարգևատրվել պատգամավորին ծեծած ոստիկանները. թեժ քննարկում՝ ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում լեզվակռիվ է սկսվել նաև ոստիկանական գործողությունների վերաբերյալ ընդդիմադիրների հարցադրումներից հետո: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը փորձել է ճշտել՝ դրամով, թե մանաթով են վարձատրել Վեհափառի մուտքը արգելել փորձող, պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող Աշոտ Սիմոնյանին հարվածած իրավապահներին: