Լրահոս
Միջազգային
13:09
14.05.26
138

Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը

Img default alt hy

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրություն է հայտնել ԱՄՆ-ից նավթի գնումների ծավալների մեծացման հարցում՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահ Սի Ծինփինը նաև հասկացնել է տվել, որ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած փորձի, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել ամերիկյան նավթի ավելի մեծ ծավալների ձեռքբերման հարցում, որպեսզի ապագայում նվազեցնի Չինաստանի կախվածությունը նեղուցից»,- ասված է հաղորդագրության մեջ։