Լրահոս
Միջազգային
22:51
14.05.26
202

Չինական զգուշացումներ՝ ԱՄՆ-ին. Ծինփին-Թրամփ պատմական բանակցությունները

Մերձավոր Արևելքում փխրուն հրադադարի պայմաններում  է տեղի ունենում Միացյալ Նահանգների նախագահի պատմական այցը Պեկին: Չինաստանը, որ իր նավթի 40-50 տոկոսն անցկացնում է Հորմուզի նեղուցով, բավականին կոշտ էր արձագանքել Իրանի դեմ սկսած պատերազմին:  

Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահները համաձայնել են՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի, և Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի: