Լրահոս
Հասարակական
10:51
13.05.26
132

Ծաղիկների գերեզմանոց են դարձել Ծիածանի բակերը. փոքր ջերմոցատերերի գույնզգույն հիասթափությունը

Ծաղիկների աշխարհում խորը հիասթափություն է: Հայ ջերմոցատերերը չեն կարողանում ծաղիկը Ռուսաստան հասցնել, քանի որ այդ երկրում, ըստ պաաշտոնական պարզաբանման, կասկածում են, թե այլ երկրի արտադրանք է հայկականի անվան տակ Ռուսաստան հասնում: 

Ծաղիկները Ռուսաստանում վաճառելուց հետո էին ջերմոցատերերը վարկերը փակելու, գումար աշխատելու: Այլընտրանքային շուկան հայկականն է, որը շատ փոքր է՝ ըստ նրանց: