-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
-
ՀասարակականՇիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր15:4909.12.24
-
ԻրավականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել վնասվածքներ15:2409.12.24
ԲՏԱ նախարար Հայրապետյանն առաջարկել է պետական աջակցություն տրամադրել՝ աշխատանքային միգրանտներ ներգրավելու համար
ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում հավանության են արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նախագծերի փաթեթը ՀՀ կառավարության կողմից համարվել է անհետաձգելի:
Նախարարը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ և հարկային որոշ արտոնություններ:
«Մասնավորապես «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրել պետական աջակցություն հետևյալ ուղղություններով՝
1) աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Ընդ որում՝ պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
2) նոր աշխատողների ներգրավման համար,
նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը, հիմնականում վերաբերում է ստարտափներին։
նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է․
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվում է վարձու աշխատողի՝ առաջին աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար։
3) Տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով,
տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը: Այս դեպքում՝ մինչև 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպության դեպքում, առաջարկվում է նաև փոխհատուցել կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը, որի հատուցման համար ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսվում է սահմանել վերին շեմ՝ 2 մլն դրամ ոչ ավելի:
տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 25 տոկոսի չափով, եթե վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է»,- ներկայացրել նախարարը՝ ընդգծելով, որ միաժամանակ առաջարկվում է, որ վերոնշյալ երեք ուղղություններով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանի մասով տրամադրվող աջակցությունների գումարները չեն կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով աշխատողների գծով հաշվարկված և վճարված եկամտահարկի գումարի 50%-ը։
Նշվել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, աջակցությունների տրամադրման և այլ անհրաժեշտ կարգերը:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ պետական աջակցության տրամադրումն իրականացվելու է ինքնաշխատ հարթակի միջոցով, որը նախատեսվում է գործարկել մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչ հարթակի գործարկումը դիմումների ընդունման գործընթացը կկարգավորվի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Նախագծերով նախատեսված աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը աջակցությունից օգտվելը սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում։
Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծերի փաթեթով նախատեսվող հարկային արտոնություններին, որի առաջին ուղղությամբ առաջարկվում է հետևյալ հարկային արտոնությունները.
շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս,
մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը,
հարկային տարվա ընթացքում մինչև 30 աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում, այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:
Երկրորդ ուղղությամբ՝ նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ հարկային արտոնությունները.
գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից՝ 10 տոկոս,
մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը,
շահութահարկով հարկման նպատակով գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման համար օգտագործվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետի սահմանում շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի,
շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը նվազեցվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների շրջանակներում անմիջականորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատվերով կատարվող ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին։
Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ հետազոտության և մշակման աշխատանքների մասով նշյալ արտոնությունները կիրառվելու են ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտահետազոտական աշխատանքներ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:
Հարկային արտոնությունները ևս տրամադրվելու են 7 տարով՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար։ Ընդ որում, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորությունը կիրառվելու է նաև 2024 թվականի հաշվետու տարվա մասով։
«Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ձևավորել նպաստավոր պայմաններ: Ակնկալվում է նաև, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար»,- եզրափակել է խոսքը Մխիթար Հայրապետյանը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ ներկայացված օրինագիծը աշխատանքային ձևաչափով քննարկվել է հանձնաժողովում, լսումներ են անցկավել նաև ոլորտի ընկերությունների մասնակցությամբ։ Այնուհետև նախարարին հարցեր են ուղղել պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը, Հովիկ Աղազարյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։
Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ներկայացված օրենքների փաթեթով առաջարկվող կարգավորումները բացառապես հիմնված է հետազոտական տվյալների և վերլուծությունների վրա։
Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից օրինագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկներին։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ առաջարկվող բոլոր փոփոխությունները կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կքննարկվի առաջինից երկրորդ ընթեցման ընթացքում»։
- 23:25 09.12.24 1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում Կարդալ ավելին
- 22:56 09.12.24 Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում Կարդալ ավելին
- 22:42 09.12.24 Թուրքական զորքը քայլելով կմտնի՞ Հայաստան. Սիրիան՝ որպես դասագիրք Կարդալ ավելին
- 21:30 09.12.24 Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Կարդալ ավելին