Լրահոս
Քաղաքական
11:15
19.05.25
74

Բաքուն Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծ. Հաջիև

Img default alt hy

Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այդ մասին իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

Նա նաև հայտարարեց, որ «տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար բարենպաստ պայմաններ»։ Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը, ըստ նրա, «հստակ ցույց է տալիս Բաքվի հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին»։

Միևնույն ժամանակ, նա մատնանշել է բաց հարցերի առկայությունը և ընդգծել «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչպես ամրագրված է նրա Սահմանադրությամբ»։

«Միայն այս դեպքում հնարավոր կլինի խոսել երկարատև և վերջնական խաղաղության մասին», -ասաց նա։