Լրահոս
Հասարակական
23:40
11.01.25
1 244

Ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավոր կանայք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Grand Sport»-ի խաչմերուկում բախվել են 2 «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնք կանայք են, տեղափոխվել են 2-ը՝ «Էրեբունի», 2-ը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: