Լրահոս
Հայաստան
23:59
02.03.24
342

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու մի քանի տոննա տրավերտինով բարձված «КрАЗ»-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Մարտի 2-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ մինչհամայնքային ավտոճանապարհի Վանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արշակ Ք․-ի վարած «Lexus» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Վարդան Ա․-ի վարած «КрАЗ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Արարատ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «КрАЗ»-ը բարձված է եղել մի քանի տոննա տրավերտինով։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։