Լրահոս
Զինված ուժեր
14:15
25.03.25
367

Ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Img default alt hy

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ 

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։