-
Իրավական
Անեծք՝ Մայր Աթոռը պղծել ցանկացողներին և նոր հարձակման տագնապ՝ դառնացած Էջմիածնում
21:5309.07.25 -
Հասարակական
Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
21:5309.07.25 -
Հասարակական
Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական. Հայր Ասողիկ
21:3709.07.25 -
Իրավական
ՀԷՑ-ի գործը կհասնի միջազգային դատարան. ինչո՞ւ են մերժել 6 միլիարդ դրամի ծրագիրը
21:2109.07.25 -
Քաղաքական
Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Դանիելյան
21:0009.07.25 -
Քաղաքական
Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան
20:4809.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ստորագրվո՞ւմ է խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում են
20:3009.07.25 -
Իրավական
Դարի ահաբեկչության փորձը. իրավապահները կենցաղային խոսակցություններ են թաքցնում
20:0509.07.25 -
Քաղաքական
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն
19:4709.07.25 -
Իրավական
Բանտարկել սիրող դատավոր, թվեր խառնող դատախազ և ահաբեկիչ ներկայացվող պատգամավոր. իրավական աբսուրդ
19:1709.07.25 -
Միջազգային
Համակենտրոնացման ճամբար՝ Գազայում. ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Նեթանյահուն
18:0409.07.25 -
Հասարակական
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են
17:4509.07.25 -
Հասարակական
Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան
16:4409.07.25 -
Հասարակական
Շատ փիս եմ վախեցել, աչքս փակում եմ, լսում եմ ձենը՝ մա՜մ. ողբերգական վրաերթի մանրամասները
16:2809.07.25 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
16:0009.07.25 -
Հասարակական
Վեհափառի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ
15:5609.07.25 -
Քաղաքական
Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց
15:4309.07.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Կալանավորվո՞ւմ է Արթուր Սարգսյանը. մեկուկես ժամից դատարանը կհրապարակի որոշումը
15:3009.07.25 -
Իրավական
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս
14:4909.07.25 -
Հասարակական
Երևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
14:3709.07.25
Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու. Բորիս Մուրազի

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրզին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հունիսի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ գուժելով սպասվելիք նոր պատերազմը․ «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,-ասվում էր հայտարարության մեջ:
Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությունից հետո իշխանությունները կմոբիլիզացնեին պետության բոլոր ռեսուրսները, կփորձեին ամենօրյա ռեժիմով աշխատել միջազգային գործընկերների հետ, հատկապես տարածաշրջանում գործուն ազդեցություն ունեցողների հետ։ Կարճ ասած, մինչև նոյեմբեր իշխանությունները պետք է աչք կպցնելու ժամանակ չունենային։ Այս ամենը տեղի կունենար նորմալ երկրում, իսկ հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատեւ արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաեւ ֆինանսների նախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչեւ հուլիսի 22-ը:
Փաստորեն, պետական բարձրաստիճան պաշտոնյաները ի պաշտոնե իրենց պարտավորությունն են համարում հավանական աղետի մասին հանրությանը տեղեկացնելը, իսկ ռիսկերի կառավարումը, պետության անվտանգության ապահովումն իրենց գործը չէ։ Իշխանական տրամաբանությունը հասկանալի է՝ եթե պատերազմ եղավ, ապա կհայտարարեն, որ իրենք նախապես տեղեկացրել էին․ ո՞վ է մեղավոր, որ քաղաքացիները չեն հասցրել ապահովել իրենց անվտանգությունը կամ չեն կարողացել փախնել երկրից։ Իսկ եթե ինչ-որ այլ պատճառով Ալիևը որոշի պատերազմ չսկսել, ապա կհայտարարեն, որ դա իսկական հաղթանակ էր, որը կրել են՝ իրենց Բեռլինում հեծանիվ քշող, իսկ Լոնդոնի սրճարաններում տիկ-տոկ տշող Փաշինյանի գլխավորությամբ։
Մյուս կողմից, հաշվի առնելով իշխանական էլիտայի որակները, մտավոր կարողություններն ու Ադրբեջանին ծառայելու անհագուրդ ծարավը, լավ կլինի իրենց արձակուրդը հնարավորինս եկար տևի։ Կարող են շարունակել ձրի ուտել, շատ ուտել պետության հաշվին, միայն թե հեռու մնան պետական կառավարման լծակներից։
Իշխանական դատարկ աթոռներով Հայաստանն առավել դիմակայուն է մարտահրավերներին, քան աթոռներով, որոնց վրա նստած են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը և մյուսները»։
-
21:15 09.07.25 Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Կարդալ ավելին
-
21:00 09.07.25 Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Դանիելյան Կարդալ ավելին
-
20:48 09.07.25 Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան Կարդալ ավելին
-
19:47 09.07.25 ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Կարդալ ավելին