-
Հասարակական
Ահավոր վիճակ ա, էս գծերն իրենց ճակատին պիտի գծեն. վարորդները «սիգնալ» են տալիս քաղաքապետարանին
23:2224.06.25 -
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մոտոցիկլը և «Isuzu»-ն․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
23:1224.06.25 -
Միջազգային
Հզոր պայթյուններ Թեհրանում՝ հրադադարից հետո. Իսրայելը զայրացնում է Թրամփին
22:5524.06.25 -
Քաղաքական
Հուդա իջևանցին. Փաշինյանը հրավիրում է կաթողիկոսին՝ ապացուցելու, որ թլպատված չէ
21:4224.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում. Վարդան Ոսկանյան
21:2924.06.25 -
Քաղաքական
Խայտառակություն և ծանր ճգնաժամ կլինի Հայաստանում. Փաշինյանն սկսում է պետականացնել ՀԷՑ-ը
21:1124.06.25 -
Քաղաքական
ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News
21:0524.06.25 -
Քաղաքական
Վտանգավոր հարվածներ՝ Ստամբուլից և քնից արթնացած Հայաստանի ԱԳՆ-ն. Բաքվի «մոլորված» ընկերները
20:4624.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն
20:1924.06.25 -
Քաղաքական
Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից. Արշակ Խաչատրյան
19:3424.06.25 -
Միջազգային
Նոր հարձակո՞ւմ Իրանի վրա. միմյանց խոցելի կողմերն զգացին Թեհրանն ու Թել Ավիվը
19:2224.06.25 -
Միջազգային
Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներից
18:5824.06.25 -
Հասարակական
Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
18:0024.06.25 -
Հասարակական
«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին
17:1324.06.25 -
Հասարակական
Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել․ Վահե Սարգսյան
16:5724.06.25 -
Միջազգային
ԱՄՆ-Եվրոպա լարվածությունը կսրվի՞. Հաագայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
16:3824.06.25 -
Հասարակական
Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին
16:2924.06.25 -
Քաղաքական
Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր News.am
15:4924.06.25
«Ասե՛ք, կանենք» կարգախոսով քաղաքային իշխանություններն ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Գործընկեր Արմինե Խերանյանի հետ այցելեցինք «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող Արշակունյաց 135 շենքի բնակիչներին, որոնք դիմել էին մեզ մի քանի հրատապ հարցով։
Անմիջական մթնոլորտում ընթացող հանդիպմանը բնակիչները ներկայացրին իրենց բնակավայրի խնդիրները՝ հայտնելով, որ օդանավակայանի տարածքը բացարձակապես անտարբերության է մատնված քաղաքային իշխանությունների կողմից։
Հրատապ է տրանսպորտի խնդիրը։ Կենտրոն հասնելու համար հարկ է լինում երկու տրանսպորտ փոխելու, իսկ երեկոյան ժամերին այն բացարձակապես չի գործում։
Ինչպես բնակիչները, այնպես էլ ՝ ես, որպես ԱԺ պատգամավոր, գրություններով դիմել էի Երևանի քաղաքապետարանին՝ վերանայելու հ․ 16 երթուղու ուղեգիծը՝ այն հասցնելով մինչև «Էրեբունի» օդանավակայան։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը 5 կմ-ով երկարացմանը։ Ստացված բացասական պատասխանը, բնականաբար, մեզ չի գոհացնում։
Շարքից դուրս է եկել կոյուղին՝ շենքում ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Մեր աչքերով արձանագրեցինք խոնավությունից փտած պատերը։ Ամբողջ համակարգը ենթակա է փոփոխման, և աբսուրդն այն է, որ մի քանի միլիոնանոց ծախսը թողնվել է բնակիչների վրա։
Շենքն ունի բավականին մեծ, առաջին կարգի ապաստարան, որն ունի հրատապ բարեկարգման կարիք։ Բազմաթիվ տեղերից հոսող կոյուղաջրերի հետևանքով ապաստարանը խոնավացել է, և անհրաժեշտության պարագայում չի կարող ծառայել իր նպատակին։ Այս պարագայում նույնպես խնդրի լուծումը թողնվել է բնակիչների հոգածությանը։
Նշեմ, որ ապաստարանների և նկուղների հարցը բարձրաձայնել եմ բազմիցս։ Սահմանամերձ համայնքներում դրանք չափազանց քիչ են, իսկ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեցվեն որպես ապաստարան, կամ կողպված են, կամ վերածվել են աղբանոցի: Անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած պետությունը չպետք է անտեսի քաղաքացիների պաշտպանության համար անչափ կարևոր այս հարցը։
Արշակունյաց 135 շենքում առկա է շուրջ 110 բնակարան, բնակվում են 400-ից ավելի քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ, «Էրեբունի» օդանավակայանի և Շենգավիթ վարչական շրջանի հարակից թաղամասերից տրանսպորտից օգտվում է 1500-2000 մարդ։
Նախընտրական շրջանում այս տարածք այցելած և խոստումներ տված քաղաքային իշխանությունները, որոնց կարգախոսն էր՝ «ասեք, կանենք»-ը, ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել։
Մեր պատրաստակամությունը հայտնելով Արշակունյաց 135 շենքի բնակիչներին՝ խոստացանք օգտագործել բոլոր լծակներն ու հարթակները՝ բարձրաձայնելու իրենց հուզող կենցաղային, բայց անչափ կարևոր հարցերը։ Բարձրաձայնելուց զատ, արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրներն օր առաջ լուծում գտնեն»։
-
22:30 24.06.25 Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին. Կարեն Կարապետյան Կարդալ ավելին
-
21:42 24.06.25 Հուդա իջևանցին. Փաշինյանը հրավիրում է կաթողիկոսին՝ ապացուցելու, որ թլպատված չէ Կարդալ ավելին
-
21:11 24.06.25 Խայտառակություն և ծանր ճգնաժամ կլինի Հայաստանում. Փաշինյանն սկսում է պետականացնել ՀԷՑ-ը Կարդալ ավելին
-
21:05 24.06.25 ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News Կարդալ ավելին