-
Քաղաքական
Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան
14:5419.05.25 -
Քաղաքական
«Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ». Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց
14:1619.05.25 -
Քաղաքական
2018-ին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին վստահեցրել է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է
13:1219.05.25 -
Քաղաքական
Խաղաղության պայմանագիր չի լինելու, ինչ-որ թուղթ է լինելու Փաշինյանի մասին. Ռոբերտ Քոչարյան
12:5819.05.25 -
Քաղաքական
Պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել. Ռոբերտ Քոչարյան
12:0019.05.25 -
Քաղաքական
ՔՊ-ն իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ անցյալով. Քոչարյան
11:3519.05.25 -
Հասարակական
Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը․ կա վիրավոր
11:3019.05.25 -
Հասարակական
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը․ կա տուժած
11:0119.05.25 -
Քաղաքական
Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը․ չեմ սպասում որևէ լավ բան․ Ռոբերտ Քոչարյան
10:3119.05.25 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` «5-րդ ալիք»-ին, Yerevan.Today, Politik.am, News.am լրատվական կայքերին
10:0019.05.25 -
Քաղաքական
Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի ղեկավարի լիազորությունները դադարեցված են
09:5319.05.25 -
Քաղաքական
Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է. Քրիստինե Վարդանյան
23:5818.05.25 -
Քաղաքական
Թշնամու համար չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ միասնական հայկական խնդիր. Վարդան Ոսկանյան
23:3018.05.25 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում անդրադարձ է կատարել արտաքին և ներքին օրակարգի հարցերին
22:0018.05.25
«ԱրթՄեդ»-ում մահացած կնոջ մոտ չարորակ հիպերթեմիա է ախտորոշվել, հարազատները բողոք չեն ներկայացրել. փոխտնօրեն

«ԱրթՄեդ» ԲԿ-ում քթի վիրահատության ժամանակ երիտասարդ կնոջ մահվան պատճառը չարորակ հիպերթեմիա ախտորոշումն է եղել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը:
«Չարորակ հիպերթեմիան շատ արագ զարգանում է, այն շատ հազվադեպ ախտորոշում է, կարող է 50 հազար հոգուց մեկի մոտ լինել: ՀՀ-ում վերջին 10 տարվա մեջ երևի 3-4 դեպք եղած լինի նման ախտորոշմամբ: Այս ախտորոշման դեպքում մահացությունը շատ բարձր տոկոս է կազմում՝ 80 և ավելի»,- ասաց Ղարիբյանը:
Բժշկի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այդ պահին արվել են, որ բուժառուի կյանքը փրկվի, բայց, ցավոք սրտի, բարդությունով պայմանավորված, հիվանդը մահացել է:
Հարցին՝ բուժառուն նախապես տեղյակ եղե՞լ է հնարավոր բարդության մասին, Ղարիբյանն ասաց.
«Ստորագրվում է փաստաթուղթ, որ բոլոր հնարավոր բարդություններին պատրաստ է, դա հատուկ ձևաչափ է, բոլոր հիվանդները վիրահատության գնալուց առաջ ստորագրում են: Բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարված են եղել, ոչ մի խնդիր չի եղել, նման ախտորոշում նախապես դնել և նոր գնալ վիրահատության՝ անհնար է»:
Նրա խոսքով՝ բուժառուի հարազատները մինչ այս պահը բողոք չեն ներկայացրել:
«Սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նրանք բավականին խելացի, գրագետ մարդիկ են, հասկանում են նման դեպքի լրջությունը: Մեր ու հիվանդի հարազատների մեջ չարացած տրամադրություններ չկան, չի եղել նույնիսկ կոնֆլիկտ, որովհետև իրենք հասկանում էին, որ ախտորոշումից է»,- ասաց Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ ԱրթՄեդում մահվան տոկոսայնությունն ավելի ցածր է, քան ՀՀ մնացած հիվանդանոցներում:
«Վերջին ժամանակաշրջանում մենք երեք մահվան դեպք չենք ունեցել, ունեցել ենք 2 մահվան դեպք, որը քրեական գործով է գնում, մեկը շատ ծանր օնկովիրահատությունից հետո էր և երկրորդը այս դեպքն է: Այս վիրահատությունը կատարել է մեր պլաստիկ վիրաբույժը՝ բավականին փորձառու երիտասարդ բժիշկ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին ողբերգական դեպք էր տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին կենտրոնում բուժառու է մահացել:
Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:
-
12:45 17.05.25 Մանրամասներ՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին Կարդալ ավելին
-
19:29 16.05.25 Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների վիճակի մասին Կարդալ ավելին
-
17:00 14.05.25 Վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը. Առողջապահության նախարարություն Կարդալ ավելին
-
16:21 13.05.25 Թիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում Կարդալ ավելին