Լրահոս
Քաղաքական
20:15
19.06.24
132

Արմեն Գրիգորյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ է հանդիպել

Img default alt hy

ՀՀ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:

Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ՝ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին»: