Լրահոս
Հասարակական
20:02
08.12.24
410

Արմավիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Img default alt hy

Դեկտեմբերի 8-ին, ժամը 11:36-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  բախվել են Nissan (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1966 թ․) և Kia (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Կ․-ն (ծնված 1951 թ.) և Հ․ Մ․-ն (ծնված 1977 թ.), Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Ս․-ն (ծնված 1999 թ.) և Ս․ Վ․-ն (ծնված 1999թ.) ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: