-
Միջազգային
Պուտինը վախենո՞ւմ է Թրամփից. Ռուսաստանը «ծանր քաշայիններին» կտանի բանակցությունների
23:3015.02.25 -
Հասարակական
Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
23:1515.02.25 -
Քաղաքական
Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ․ ի՞նչ են քննարկել
23:0015.02.25 -
Քաղաքական
Թող կապիկություն չանեն. Գյումրին պատրաստվում է քաղաքապետ ընտրել՝ հին ու նոր դեմքերից
22:4015.02.25 -
Քաղաքական
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP
22:2015.02.25 -
Միջազգային
Քաղաքացիական պատերազմի վտանգ՝ Բեյրութում. տասնյակ վիրավորներ՝ անկառավարելի դարձած փողոցում
22:0015.02.25 -
Քաղաքական
Սովորական մանիպուլյացիա. Հայաստանի պետական պարտքի մեջ մոլորվել է էկոնոմիկայի նախարարը
20:4515.02.25 -
Իրավական
Ադրբեջանի խոստովանությունը՝ դատարանում. Բաքուն ամբողջացնում է հայ գերիների դեմ մեղադրանքը
20:0015.02.25 -
Միջազգային
Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված գործարքները․ Զելենսկի
19:3015.02.25 -
Քաղաքական
Մի «դավաճանության ակտ»՝ Մյունխենում. քարուքանդ կլինի՞ Եվրոպան՝ ԱՄՆ փոխնախագահի սուր ելույթից հետո
19:1515.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Պայթյունից տուժել է Մարտունիի հոգևոր հովիվը. նրան տեղափոխել են Երևան
18:3015.02.25 -
Միջազգային
Ուկրաինայի հարավում զինվորականներին մոտեցած կինը նռնակ է պայթեցրել. կան զոհեր
18:1515.02.25 -
Հասարակական
Մի քանի օր է՝ ոտքը վնասված ու անօգնական ձին մնացել է ճանապարհին, չի կարողանում տեղաշարժվել
17:1515.02.25 -
Միջազգային
Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով
17:0015.02.25 -
Հասարակական
Պայթյուն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
16:1515.02.25 -
Զինված ուժեր
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
16:0015.02.25 -
Հասարակական
Հորդորում ենք լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ ՆԳՆ
15:4515.02.25 -
Հասարակական
Անհուսալի վարկերի ներո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն. ի՞նչ անել «կյանքի դժվարին իրավիճակներում»
15:3015.02.25
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝ հաստատելով համապատասխան օրինագիծ, իսկ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրենքի նախագծին:
Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում։ Իր տխրահռչակ իշխանությունը պահելու փորձերում նա հերթով զոհաբերեց և շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը և արդյունքում երկիրը թողնելու է առանց որևէ բանի։
Արցախի կորուստն առաջացրել է զգալի տարածաշրջանային հետևանքներ։ Հայաստանի՝ արցախյան պարտությունից և այն Ադրբեջանի օկուպացիայից հետո, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական կողմնորոշումները տարածաշրջանում նկատելիորեն փոխվել են: Երևանը շրջվում է դեպի Արևմուտք՝ երես թեքելով Ռուսաստանից։ Ադրբեջանն առայժմ խաղում է ռուսների հետ, սակայն առաջին իսկ հարմար պահի ավելի ցցուն ձևով լքելու է ռուսական «բարեկամությունը»: Վրաստանը փորձում է բարելավել հարաբերությունները ՌԴ հետ:
Ուկրաինական հակամարտությամբ, Արցախի օկուպացիայով և Սիրիայի իշխանափոխությամբ պայմանավորված գործընթացները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և պարզ դարձրեցին, թե այստեղ ինչ ռազմավարական քայլեր են ձեռնարկում համաշխարհային խաղացողները։
ԵՄ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսելու Նիկոլի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Անդրկովկասի իրավիճակի վրա: Կարելի է զուգահեռ անցկացնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համատեքստում տեղի ունեցածի և այն դժվարությունների միջև, որոնց անխուսափելիորեն հանդիպելու է Հայաստանը։ Արևմուտքի ջանքերով էթնիկ զտման ենթարկված Արցախը դեռ ամբողջ գինը չէ, որ վճարել է Հայաստանը: Նիկոլի արկածախնդիր «քաղաքականությունը» էլ ավելի ծանր հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական կայունությունը:
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ճանապարհ հարթեցին երկրում քաղաքական լուրջ պառակտման համար։ Հայաստանում նման սցենարի կրկնության հավանականություն կա. ի վերջո, ԵՄ-ին անդամակցելու Երևանի որոշումը նույնպես կարելի է գնահատել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև իշխանության համար պայքարի հետևանք։ ԵՄ-ի հետ ինտեգրման մեկնարկը, կարծում ենք կհանգեցնի Արևմուտքի և ՌԴ կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացմանը և կստիպի նրան հստակեցնել իր դիրքորոշումը։
Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնա, թե Ռուսաստանը և Արևմուտքը ի՞նչ գործնական քայլերով կարձագանքեն այս որոշմանը։ Ռուսական պաշտոնական առաջին արձագանքը՝ «Տիտանիկի տոմսի» մասին, շատ պատկերավոր էր: Սակայն տոմս գնելն այլ բան է, խորտակվող նավ նստելն՝ այլ: Նիկոլի կառավարությունը երկիրը կնստեցնի խորտակվող նավ, թե՞ ո՛չ, դեռևս հարց է: Առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կայցելի Հայաստան և ԵՄ պաշտոնական դիրքորոշումները ևս կհնչեն:
Հստակ է մի բան, որ Նիկոլը մեծ ստախոս է, ով առաջնորդվում է բացառապես իր շահերով, ու թքած ունի պետության շահերի վրա: Իր աղետալի իշխանությունը պահպանելու և 2026թ.-ից հետո շարունակելու համար նա պատրաստ է գնորդներին վաճառել «արցախահայության իրավունքները» «միջանցքն ու կոմունիկացիաները», «ԵՄ անդամակցումը», «խաղաղությունը», «կեղծ ստարատեգիական խարտիան», «սահմանազատումը« և այլն:
Նախորդ տասնամյակում խոշոր տերությունների հակասությունները ևս սրվում էին ու հեշտ չէր այդ պարագայում հավասարակշված արտաքին քաղաքականություն վարելը: Սակայն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանը հաջողությամբ կարողանում էր հասկանալի և փոխադարձ ընդունելի կերպով դիրքավորվել Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ և ԵՄ տնտեսությունների միջև՝ բացառապես հենվելով իր և գործընկերների հետ ունեցած համադրելի շահերի վրա:
Առկա հակասությունների վրա կառուցվող և շանտաժի նմանվող Հայաստանի փոփոխական “դիրքորոշումները” բացասաբար են անդրադառնում նաև տարածաշրջանային կայունության վրա։ Փստացի՝ Նիկոլի կառավարությունը սպառում է բոլոր այն հաղթաթղթները, որոնք Հայաստանը կարող էր խաղարկել արտաքին քաղաքականության մեջ: Մեր անկախ պետականությունը մոտեցել է իրավիճակից ելքեր մշակելու իր հնարավորությունների սահմանին։ Գրեթե բոլոր կարմիր գծերը հատվել ու հատվում են:
Հաշվի առնելով Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը, կարելի է վստահությամբ ասել, որ հատկապես Արցախի օկուպացիայի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ՌԴ-ին դուրս մղելու և Իրանի վրա ճնշումը մեծացնելու լույսի ներքո՝ Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ: Նիկոլի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականությունն այդ մասին են վկայում»:
-
23:59 15.02.25 Արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, պաշտոնական թվերով, 205 զոհ է ունեցել, 1004 վիրավոր. պատգամավոր Կարդալ ավելին
-
23:00 15.02.25 Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ․ ի՞նչ են քննարկել Կարդալ ավելին
-
22:40 15.02.25 Թող կապիկություն չանեն. Գյումրին պատրաստվում է քաղաքապետ ընտրել՝ հին ու նոր դեմքերից Կարդալ ավելին
-
22:20 15.02.25 Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP Կարդալ ավելին