Լրահոս
Քաղաքական
17:10
15.06.24
367

Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում: Բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը:

Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը»,- գրել է նա։